«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հասմիկ Հովաննիսյան. Ինչքա՞ն պետք է հանդուրժենք

Հասմիկ Հովաննիսյան. Ինչքա՞ն պետք է հանդուրժենք
07.03.2022 | 11:35

Կրկին զայրացած եմ։ Մի՞թե ելք ու հնար չկա։
«Մոսկվա» կինոթատրոնում հերթական ֆիլմն էր։ Ֆիլմը հերթականը չէր, այլ «Գարուն ա...» ֆիլմն էր։ Երբ ամբողջ դահլիճը լուռ դիտում է, երբ շատերն արտասվում են, հետևից և չորս կողմից լսում ես խրթխրթոցի և ճռճռոցի ձայներ։ Այնքան բարձր, որ մի պահ թվաց, թե ֆիլմի մեջ է։ Չէ՜, մարդիկ եկել են ֆիլմ դիտելու։ Այն էլ այն ֆիլմը, որը սկզբից մինչև վերջ լարված դիտում ես։


Քո պատմությունն է, ա՜յ մարդ, լավ, մի՞թե չի կարելի, այն էլ այդ ֆիլմը, դիտել գոնե երկու ժամ առանց ծամելու։ Մի՞թե չի կարելի գոնե նման ֆիլմերի դեպքում չվաճառել պոպկորն։ Հասկանում ես, որ բիզնես է, ու եթե լիներ կոմեդիա, մանկական ֆիլմ, ինչ֊որ տեղ դեռ կարելի էր հասկանալ:


Իսկ վերջում ամենուրեք խոզը թողնում է իր հետքերը դահլիճում և հեռանում։ Լավ, դուք տնից չե՞ք դուրս եկել, լավ, դուք տարրական դաստիարակություն չունե՞ք, ձեր տունը կաղտոտե՞ք։ Խեղճ հսկիչներ, ո՞ր մեկին ասեն, որ մեկին նկատողություն անեն։
Իսկ ֆիլմը... Ֆիլմը ցնցող էր, գնացե՜ք, դիտե՜ք, որ շարունակեք հայ մնալ և սիրել հայրենիքի ամեն մի անկյունը։ Շնորհակալություն բոլորին նման արժեք ստեղծելու համար։

Դիտվել է՝ 7970

Մեկնաբանություններ